ԴՈՒՔ ՍԽԱԼ ԽՈՍՔԵՐ ԷԻՔ ԱՍՈՒՄ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԱՍՏԾՈՒ ՄԱՍԻՆ

Այս դեպքը վաղուց է կատարվել, երբ երկաթուղին դեռևս այդքան տարածված չէր, որքան հիմա:
Փոստատար գնացքի ուղևորների թվում կար մի 80-ամյա ծերունի: Հայտնի չէ, թե այդ օրը ծերունու հետ ինչ էր կատարվել, սակայն նա պարսավում էր Աստծուն: Այդ խոսքերը բոլորի համար էին տհաճ, բայց ոչ ոք չէր համարձակվում խոսել նրա հետ: Վերջիվերջո, նրա կողքին նստած երիտասարդը թեքվում է դեպի ծերունին, ձեռքը դնում նրա ձեռքին ու ասում.
– Հարգելի՛ս, եթե կա մեկը, որին դուք շատ եք սիրում, ապա արդյոք ձեզ ցավ չէ՞ր պատճառի, եթե մեկ ուրիշը ձեր ներկայությամբ նրան վերագրեր աշխարհի ողջ չարիքը:
– Դե, իհա՛րկե կպատճառեր,- ասում է ծերունին:
– Դուք,- շարունակում է երիտասարդը,- հենց նոր խոսում էիք մեկի մա֊սին, որին ես շատ եմ սիրում, այնպես որ մինչև հոգուս խորքը վիրավորեցիք ինձ: Դուք սխալ խոսքեր էիք ասում երկնքում ապրող հավատարիմ Աստծու մասին: Ես դեռևս երիտա֊սարդ եմ, բայց դուք մեկ ոտքով գերեզ֊մանի մեջ եք: Պետք չէ՛ այդպես վարվել:
Այս խոսքից հետո նա գրպանից հանում է Աստվածաշունչը, դնում ծերունու ծնկներին ու ասում.
– Կարդացե՛ք Աստծու Խոսքը ու մտածե՛ք այն մասին, որ մարդը մի օր պետք է մեռնի, իսկ հետո դատաստան է լինելու:
Ծերունին ամոթից շիկնում է, հետաքրքրությամբ երիտասարդին նայում: Օրեր անց նա զղջում է ու ներում գտնում Նրա մոտ, Ում Անունը այն ժամանակ գնացքի մեջ անարգում էր:

                                                                                                                                                                 Ալեքսեյ Պրոխորով
                                                                                                                «Համեմունքներ» հոգևոր խոհանոցի համար» գրքից