✴✴✴

☑ Աստծու Խոսքը մտապահելը հնարավորություն է տալիս կենտրոնանալ Նրա վրա այնպիսի ժամանակներում, երբ չես կարողանում կարդալ Աստվածաշունչը: Մտապահելը ճանապարհ է նաև Խոսքի ավելի խորն ընկալման համար: Եթե պատրաստվում ես կենտրոնանալ Տիրոջ օրենքի վրա գիշեր ու ցերեկ, պետք է դրա մի փոքր մասը գոնե գլխիդ մեջ լինի:

✴✴✴

☑ Խոսքի մտապահումը զորացնում է մեր հավատքը, որովհետև հավատքը գալիս է լսելուց, և լսելն էլ՝ Աստծու Խոսքից: Դու կարող ես լսել Աստծու Խոսքը հենց քո գլխից՝ քո մտքից, քո ներսից:

✴✴✴

☑Խոսքը մտապահելը ձևավո­րում է մեր աշխարհայացքը համա­պա­տաս­խանեցնելով մեր մտա­­ծե­­լակերպը Աստծու տեսակետներին:

✴✴✴

☑Խոսքը մտապահելը Աստծու Խոս­քի ընթերցումը դարձնում է առա­վել հեշտ ու ցանկալի և սատանայի խաբկանքն ու ջանքերն առ այն  որ ես Խոսքը չկարդամ հեշտությամբ պար­տության են մատնվում  որովհետև Աստծու զգուշացումներով և խոստում­ներով ենք հաղթահարում սատանայի հնարքները:

 

✴✴✴

☑ Աստծու Խոսքի մտապահումը զտում ու մաքրում է իմ միտքը ինձ համար առավել հեշտ դարձնելով սխալ­ներ հայտնաբերելը: Աշխարհը լի է սխալներով  որովհետև այս աշ­խարհի  աստվածը ստախոս է:

✴✴✴

☑ Աստծու Խոսքի մտապահումն ինձ կարողություն է տալիս սեփական անձս և ընտանիքս չարի հարձա­կում­ներից պաշտպանելու համար սատա­նայի երեսին հարվածել մի ուժով որին նա հակառակվել չի կարող: Ինչով ես դու պայքարում նրա դեմ: Նա քեզնից զորավոր է և նա ատում է քեզ քո ընտանիքը քո ամուսնությունը եկեղե­ցին և Աստծուն: Ինչպես կարող է մեկը քայլել սա­տանայի իշխա­նու­թյան տակ գտնվող աշխարհում ա­ռանց ձեռքում սուր ունենալու:

✴✴✴

☑ Խոսքի մտապահումը տալիս է ամենազորավոր և ամենաքաղցր խոս­քերը կարիքի մեջ գտնվողներին ծա­ռայելու համար:

✴✴✴

☑Աստծու Խոսքի մտապահումը տալիս է Հիսուսի հետ շփման հիմք որովհետև Աստվածաշնչի միջոցով Նա մեզ հետ խոսում է քաղցրությամբ ու զորությամբ:

Ջոն Փայփեր