ՆԱՐԻՆԵ ՔՈՒՅՐԻԿԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

                                                                           Էջմիածնի տարածք, գ. Վարդանաշեն Սահակյան Նարինե                                                                                

”Այս վկայությունով ցանկանում եմ փառավորել Տիրոջ անունը”:

Սիրելինե՛ր, հավատացե՛ք, որ Աստված Իր զավակին երբեք միայնակ չի թողնում դժվար պահին:
Ես Նարինե քույրիկն եմ, 56 տարեկան: 35 տարեկանից ճանաչել եմ Քրիստոսին, ճաշակել նրա սերը:
Մինչ ապաշխարելս էլ տառապում էի անքնությունից, ունեի սուր ցավեր: 2014թ. այցելեցի բժշկի և պարզվեց, որ սուր ցավերիս պատճառը տարբեր արթրիտների առկայությունն է օրգանիզմումս: Սկսեցի բուժվել դրա դեմ «Էրեբունի» ԲԿ-ում:
2016թ. վիճակս շատ անսպասելի վատթարացավ, ունեի բարձր ջերմություն, թուլություն էի զգում և գունատվել էի: Այցելեցի բժշկի և հայտնաբերվեց, որ լյարդս քայքայվում է (հեպատիտ B): Ըստ անալիզների՝ քայքայումը շատ խորն էր (10000): Ըստ բժիշկների՝ ես երեք ամիս պետք է ապրեի: Վիճակս այնքան վատ էր, որ որդիս ամեն գնով փորձում էր գումար հայթայթել, որպեսզի Գերմանիայում բուժում ստանայի: Սակայն իմ ներսը դրա հետ համաձայն չէր: Այդ ամենին զուգահեռ անկում էր ապրել հոգևոր կյանքս: Այդ ժամանակ ինձ մեծ օգնություն էին ցուցաբերում թե՛ քույրերը, թե՛ եղբայրները՝ իրենց այցելություններով և Աստծու Խոսքով մխիթարելով: Ռոբերտ եղբայրը յուղով օծեց ինձ, և ես Տիրոջից բժշկություն ստացա:
Որոշ ժամանակ անց կրկին հետազոտվեցի և, ի զարմանս բոլորի, անալիզները մաքուր էին: Քայքայումը դադարել էր (10000-11,6) անհետացել էր նույնիսկ հեպատիտ B-ն, մինչդեռ բժիշկները պնդում էին, որ այն հնարավոր չէ վերացնել ոչ մի կերպ:
Հետո նույն անալիզները տվել ենք տարբեր հիվանդանոցներում և, փառավորվի Տիրոջ անունը, բոլորը մաքուր են եկել:
Մինչ օրս էլ հետազոտվում եմ, բոլոր անալիզներս մաքուր են:
Կոչ եմ անում բոլոր հիվանդներին` երբեք մի՛ հուսահատվեք, և թող երկմտություն չառաջանա ձեր մեջ մեր ամենակարող Հոր սիրո և հոգատարության հանդեպ: Մեր Տիրոջ համար անկարելի ոչինչ չկա: 

Միայն պետք է հավատանք անկեղծ սրտով և չկասկածենք մեր Տիրոջ ամենակարողության վրա: