Ո՞ՒՄ ՆՄԱՆՎԵՆՔ

”Դուք եզակի եք, ոչ մի մարդ նման չէ մյուսին”: 

Առավել ևս պետք չէ ձգտել նմանվել ուրիշներին: Կա միայն Մեկը՝ Հիսուս Քրիստոսը, Ում կարելի է և անհրաժեշտ է նմանվել: Նա ոչ մեկին նման չէր: Եթե Նա ունենար մեր` մարդկանցս արժեքները, ապա չէր ցանկանա խաչ բարձրանալ, անարգվել և մահանալ հանուն մարդկանց: Այս դեպքում Նա կընտրեր այս աշխարհի ուժեղների ընկերակցությունը, կհարեր մի որևէ հարմար քաղաքական խմբակցության, կունենար հարմար, բարեկեցիկ կյանք և կապրեր Իր համար: Եվ վերջապես, եթե Նա մեզ նման լիներ, ապա մեր բոլոր մեղքերը մեզ վրա կլինեին, և փրկության ոչ մի հույս չէինք ունենա:
Ահա թե ինչու մենք չենք կարող նմանվել ոչ մեկին, Հիսուսից բացի: Հիշենք այս կարևոր ճշմարտությունը. ուրիշները չեն կարող երջանկացնել մեզ:

Չհետևենք ուրիշների ծրագրերին, ունենանք մերը: