ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԱՂՈԹԵԼ

Ուրիշների համար աղոթելը վկա յում է աղոթքի կյանքի հա սունության աստիճանի մասին: Աստ ված մեզ ընտրել է, որպեսզի օրհնու թյուն դառնանք ուրիշների համար: Մեզանից ամեն մեկը պետք է ուշադիր լինի ոչ միայն իր սեփական, այլ նաև ուրիշների կարիքների նկատմամբ: Սերը եսասեր չէ, մեկս մյուսի հանդեպ
սիրո պարտք ունենք: Բարեխոս քրիստոն յան նա է, ով կրում է նաև ուրիշի նե ղությունը և ցավակից լինում նրան: «Իրարու նեղութիւնները կրեցէք, և այնպէս Քրիստոսի օ րէն քը կատա րեցէք» (Գաղ. 6:2): Աբրահամն աղո թեց Սոդոմի համար (Ծննդոց 18:22): Երբ Աստված անպտուղ դարձրեց Աբիմելեքի տան բոլոր կանանց, Աբրահամը, թողնելով սեփական կա րիք ները, քանի որ ինքը ևս անզավակ էր, աղոթեց նրա կանանց ապաքինման համար, և Աստված բուժեց նրանց: Սա կայն, հիշելով Աբրահամի անպտղությունը, նրան ևս զավակ պարգևեց, քանի որ գնահատեց նրա մեծահոգի արարքը:  Երբ մենք ցավում ենք ուրիշների համար, Աստված պատասխանում է մեր կարիքներին: Պողոս առաքյալը, կրելով բոլոր եկեղեցիների հոգսը, տառա պում էր բոլորի համար (Բ Կորնթ. 11:28-29): Արդյո՞ք մենք բաժ նեկ ցում ենք մեր սիրելիների, մեր հարա զատների ցավն ու վիշտը: Աղոթել` նշա նակում է կիսել վիշտը: Եթե դուք սկսեք աղոթել ուրիշների համար, ձեզ կսկսեն դիմել աղոթքների խնդրանք ներով: Սովորություն ունեցեք հատուկ նոթա տետրում գրառել մարդկանց ա նուն ներն ու կարիքները, այնուհետև աղոթեք նրանց հա մար: «Դուք եք երկրի աղը…., դուք եք աշխարհի լոյսը» (Մատթ. 5:13,14):
Աղոթեք ձեր բարեկամների, գործըն կերների, Աստծու սպասավորների համար, հատկապես նրանց ծառա յության համար: Աղոթեք ձեր աղոթքը փնտրող մարդկանց համար: Հիշեք, դուք կօրհնվեք այն ժամանակ, երբ վշտակցեք ուրիշներին և աղոթեք նրանց համար:

                   Հիմնավորեք ձեր
                աղոթքները Աստծու
                           Խոսքով

Աստված մեզ հետ խոսում է Իր Խոսքի` Աստվածաշնչի միջոցով: Մենք Աստծու հետ խոսում ենք աղոթքի միջոցով: Աստծու Խոսքի մասին նախա պես մեր ունեցած գիտելիքն ու վեր լուծությունը հարստացնում են մեր աղոթքը: Աստծու Խոսքով հիմնա վորված աղոթքը երբեք ապարդյուն չի լի նում: Աստծու Խոսքի հարատև ըն թեր ցանությունը մեզ ճիշտ աղոթքի կյանքի է տանում: Նույն կերպ, անկեղծ աղոթքը Աստվածաշունչ կարդալու բուռն ցանկու թյուն է առաջացնում: Ձեր աղոթքի հոգևոր բնույթը կախված է աստ վածաշնչյան գիտելիքների խորությունից և Աստծու Խոսքի մասին խորհրդա –
ծելու ցանկությունից: Աստծու Խոսքի շուրջ ձեր մտորումները պայմա նա վորում են աղոթքի հոգին: Աստվածաշնչում եղած փառաբանության ու հոգսերի համար արված աղոթքները գործնականորեն կիրառեցեք: Օրինակ` եկեղեցու համար աղոթելիս կարող եք սովորել Պողոս առաքյալի աղոթք ներից, եթե մեղքի մեջ եք, ուսում նասիրեք հիսուներորդ սաղմոսը: Արթնության համար աղոթելիս օգտվեք Եսայի 64-րդ գլխից: Ուշադ րությամբ ուսումնասիրեք Եզեկիայի, Նեե միայի, Դանիելի աղոթքները:

                       Անպատասխան
                              աղոթքներ

Շատ մարդիկ հաճախ հուսա հատվում են` տևականորեն աղոթելով և պա տասխան չստանալով: Ինչպե՞ս պարզել այս դեպքում աղոթքի միջոցով Աստծու հետ հարաբերվելու իրականու թյունը: Ինչպե՞ս համոզվել, որ Աստ ված իսկապես լսում է մեզ: «Խնդրե ցեք և ձեզ կտրվի»: Սա հիմնա րար հաս տա տումն է Աստծու Խոսքի: Արդար մարդու արդար աղոթքները երբեք ան պա տասխան չեն մնում: Ձեր անպա տասխան աղոթքի պատճառը դուք եք: Թույլ տվեք որոշ խորհուրդներ տալ ձեզ, թե ինչ պետք է անել աղոթքի պատասխանը ստանալու համար:

                       

        Քննեցեք ձեր խնդրանքներն 

                    ու աղոթքները

Ուշադիր քննեք, համապա տասխա նո՞ւմ են արդյոք ձեր աղոթքներն Աստծու կամքին: Աստծու համար անցան կալի խնդրանքները երբեք չեն կա րող կատարվել: Հակոբոս առաքյալը, ով աղոթքի զինվոր էր, գրում է այդ մասին. «Կը խնդրէք ու չէք առներ, վասն զի չարաչար կը խնդ րէք` որ պես զի ձեր ցանկութիւններուն բանեցնէք»(Հակ.4:3): Մարմ նա վոր ցանկություն ների իրակա նաց մանն ուղղված աղերսան քը երբեք չի իրականանա: Ձեր աղոթքներն ան պա տասխան կմնան նաև, եթե դուք չա րա մտորեն եք ինչ-որ բան խնդրում: Երբ Հիսուսն անցնում էր Սամարիայով, և սամարացիները նրան չընդունեցին, աշակերտներն ասա ցին. «Տեր, կամե նո՞ւմ ես, որ ասենք, և երկնքից կրակ իջնի ու բնաջինջ անի նրանց»: Նա դարձավ, սաստեց նրանց և ասաց. «Չգիտեք, ինչ հոգուց եք դուք»: Տերը չանսաց նրանց խնդրանքին, նույնիսկ հանդիմանեց նրանց: Հակասությունների ու վեճերի հետևան քում արված աղոթքներն Աստծու զայրույթն են շարժում: Իս րա յել ցիները հասկացան դա (Եսայիա 58:4): Եսասի րական աղոթքները նույն պես անպա տասխան են մնալու: Աստված արհամարում է այն մարդ կանց աղոթք ները, ովքեր մտածում են միայն իրենց բարեկեցության և բարձ րացման մասին: Վտանգավոր է նաև սեփական փառքի համար օրհ նու թյուններ և պարգևներ խնդրելը: Այդ պես, օրինակ, անպատասխան մնա ցին Հակոբի և Հովհաննեսի խնդրանքները (Մարկոս10:35-38): Երբեք ոչինչ մի խնդ րեք ձեր փառքի համար, այլ Աստծու փառքը փնտրեք: Աղոթեք անշահա խնդիր: «Եւ դուն քեզի մեծ բանե՞ր կը փնտռէս. մի փնտռեր….» (Երեմ. 45:5): Ցուցադրաբար արված աղոթքը շատ վտանգավոր է: Նա, ով ի ցույց է դնում իր աղոթքի կյանքը, ոչինչ չի ստանա Աստծուց: Այդպիսիք էին փարիսեցիները: Հիսուսը հանդիմա նում էր նրանց` ասելով. «Ու երբ ա ղոթք կ’ը նես, կեղծաւորներուն նման չըլլաս, որոնք կը սիրեն ժողովա րան ներու մէջ ու հրապարակներուն անկիւն ները կայ նելով աղոթք ընել, որպէս զի մար դոց երևնան. ճշմարիտ կ’ըսեմ ձե զի, անոնք իրենց վարձքը առած կ’ըլ լան» (Մատթ. 6:5): Այդպիսի ա ղոթք ների վարձը մարդկանց գնահա տանքն է: Մեր աղոթքի կյանքը մեր հոգևոր կյանքի արմատն է: Արմատը պետք է միշտ հողում թաքնված լինի: Մարդիկ պետք է տեսնեն միայն պտուղներն ու պարգևները: Եթե դուք նպատա կամղեք աղոթքը ձեր փառքին, շուտով կկորցնեք աղոթքի հոգին: Զգուշացե՛ք ձեր աղոթքի կյանքը գովազդելուց: Իհարկե, դուք այն չեք կարող թաքցնել ձեր մտերիմներից, նրանք պետք է բաժնեկցեն ձեր հոգևոր ապրումները: Ուստի դուք կարող եք ասել ձեր աղոթք ների մասին այն մարդկանց, ովքեր աղոթքի կարիք ունեն և ում համար դուք աղոթում եք:

 

 

                    Ստուգեք ձեր

               անձնական կյանքը

Այժմ ենթադրենք, թե ձեր աղոթքները ճիշտ են և մաքուր, սակայն միևնույնն է, պատասխան չեք ստանում: Եկե՛ք քննենք ձեր անձնական կյանքը: Աստված ավելի շատ նայում է մեր կյանքին, քան աղոթքներին, և մեր մեղքերն են, որ ուշացնում են աղոթքի պա տաս խանը: Եսայի մարգարեն զգու շաց նում էր. «Ահա Տէրոջը ձեռքը փրկե լէն չկարճցաւ, ու անոր ականջը լսելէն չծանրացաւ: Հապա ձեր ու ձեր Աստուծոյն մէջտեղ բաժանում ձգողը ձեր անօրէնութիւնները եղան, և ձեր մեղքերը անոր երեսը ձեզմէ ծածկեցին, որ չլսէ» (Եսայիա 59:1,2): Մեր մեղքերը խանգարում են Աստծուն պատասխանել մեզ: Դրանք անանցանելի պատնեշ են: Խնդրում եմ, մի՛ փորձեք աղոթել` Աստ ծու հետ ճիշտ փոխհարաբերություններ չունե նա լով. «Ու եղաւ որ ինչպէս անիկա կանչեց ու անոնք մտիկ չըրին, այնպէս անոնք կանչեցին ու ես մտիկ չըրի, կ’ըսէ զօրաց Տէրը» (Զաք.7:13): Մերժելով Նրա խոսքը` մի՞թե կարող եք հուսալ, թե Նա ուշադրություն կդարձնի ձեր խոսքերին: Ավելի լավ կլինի հարցնեք ձեր քրիստոնեական խղճին, և նա ձեզ կպատասխանի, թե որոնք են այն պատճառները, որ խանգարում են Աստծուն լսել ձեզ: «Սիրելիներ, եթէ մեր սիրտերը մեզ չմե ղադրեն, համարձակութիւն կ’ունե նանք Աստուծոյ առջև. և ինչ որ խնդրենք` կ’առնենք անկէ, վասն զի իր պատուիրանքները կը պահենք, ու իր առջև հաճոյ եղած բաները կ’ընենք» (Ա Հովհ.3:21,22): Եթե ձեր սիրտը դա տում է ձեզ, կարգի բերեք ձեր կյանքը, ապա աղոթեցեք: Աստված չի կարող չնկատել չարիքը, Նա չի կարող նայել նրանց, ով քեր
Իր մոտ են գալիս` սրտում անօրենություն թաքցրած: Ամեն ան գամ, ծունկի գալիս, քննեցեք ինքներդ ձեզ: Թող ձեր մեղքերը դուրս գան ձե զա նից: Թող Հիսուսի Արյունը մաքրի ձեզ: Երբ դուք Աստծուց ներում հայ ցեք, քննեցեք`արդյոք դուք ներե՞լ եք ուրիշներին: Հաշտվե՛ք բոլորի հետ` առանց համոզիչ արդարացումների: Հիսուսն, օրինակ, փնտրում էր Հոր կամքը, ոչ թե իրենը: Այդ պատճառով սիրտը նրաներբեք չէր հանդիմանում: Մեղքերի խոստովանությունը սովո րական աստվա ծաշնչյան աղոթքն է: Ջանացեք պահպանել ձեր սիրտը մե ղա վորության զգացումից: Թող Հիսուս Քրիստոսի Արյունը մաքրի ձեզ ամեն օր: Գնացեք Տիրոջ մոտ Նրա ար յու նով լվացված հագուստով: Այդ դեպ քում երկնքի դռները կբացվեն ձեզ համար:

Բարի Լուր Ամսաթերթ / Հունիս, 2011թ., N 6 (24)