1982 թվականին իմ առաջնեկի ծնվելու ժամանակ ես արյունահոսել էի, և ինձ ներարկել էին սխալ արյուն: Իմ արյան կարգը բացասական է, իսկ ինձ ներարկել էին դրական արյուն, ինչի պատճառով ես հետագայում կորցրեցի չորս երեխա՝ երկու աղջիկ և երկու տղա: Երեխաներս ծնվում էին, ապրում ընդամենը մեկ շաբաթ կամ մեկ ամիս ու մահանում:
Երբ գնացի արյան փոխներարկման ինստիտուտ՝ արյունս ստուգելու, բժիշկը զարմացավ, որ այդքան բանից հետո ողջ եմ մնացել:

Նա ասաց.

«-Աղջի՛կ ջան, քեզ Աստված է պահել: Իմ ընկերը, որ բժիկ-պրոֆեսոր էր, նույն խնդիրն էր ունեցել, և նրա կյանքը փրկել չկարողացանք»:

1989 թվականի հունվարի 13-ին, երբ ես դեռ չէի ապաշխարել, ինձ վիրա֊հատեցին: Անալիզի պատաս֊խանը եղավ «չարորակ ուռուցք»: Բժիշկը ամուսնուս ասել էր, որ ինձ տուն տանեն, քանի որ ինձ քսան օրվա կյանք է մնացել: Այդ ժամանակ ես ընդունեցի քսան ճառագայթային թերապիա և վեց կուրս քիմիաթերապիա: Տանը Հիսուսի նկարն ունեի, ամեն օր համբուրում էի և լաց էի լինում, խնդրում էի, որ աղջկաս որբ չթողնի: Մի օր էլ աղոթքից հետո, քնած ժամանակ իմ անունը լսեցի, կարծես մեկն ինձ կանչում էր: Արթնացա և տեսա, որ իմ սենյակն ամբողջությամբ լուսավորված էր: Տերն ինձ իմ անունով կանչեց, և իմ շուրթերից դուրս եկավ «Հիսուս» անունը, կարծես ծանոթություն լիներ: Ուրախությանս չափ չկար այն մտքից, որ Աստված ինձ իմ անունով գիտի:
Հետո ինձ վկայեցին Աստծու Խոսքը և ասացին, որ կա մի տեղ, որտեղ հավաքվում են հավատացյալները, և ես կարող եմ գնալ, ինձ համար այնտեղ կաղոթեն: Ես մասնակցեցի հավաքույթներին, այժմ եկեղեցու անդամ եմ: Գիշեր ու ցերեկ փառք եմ տալիս Կենդանի Աստծուն:
2014 թվականին թոռնիկիս ոտքի ծալվող հատվածում նկատեցինք ուռուցք: Ծնողները, որ եկեղեցու անդամ են, երեխային տարան բժշկի: Ոտքը նկարել էին ու ասել, որ պետք է վիրահատեն: Բժիշկը վիրահատության օր էր նշանակել: Մի քանի անգամ, երբ ծնողները թոռնիկիս տարել էին վիրահատության, բժիշկը տեղում չէր եղել:

bright-light-background-12 копия

Ճամբար գնալիս ես թոռնիկիս հետս տարա: Նա վեց տարեկան է: Ճամբարում եղած օրերին նա անդադար երգում էր. «Տերն է իմ բաժինը»: Դիլիջանի Սասուն եղբորը խնդրեցի, որ երեխայի համար եկե֊ղեցին աղոթի:
Երեկոյան հավաքույթից հետո, երբ բարձրացանք մեր սենյակ, թոռնիկս ուրախ-ուրախ ասաց.

«-Տատի՜կ, տե՛ս, ոտքիս ուռուցքը չկա»:

Ես փառք տվեցի մեր ամենակարող Աստծուն և հացկացա, թե ինչու ամեն անգամ, երբ երեխային տանում էին բժշկի, նա տեղում չէր լինում. մենք ունենք Կենդանի Աստված, ու պետք է մեր հույսը դնենք Ամենակարող Աստծու վրա: Բյուրավոր փառքեր մեր Կենդանի Աստծուն:
Փոքրիկ թոռնիկիս՝ 3 տարեկան Հովհաննեսի կյանքում նույնպես Աստված փառավորվեց: Ավտոտնակում խաղալիս ավտոմեքենայի մարտկոցը շուռ էր տվել: Ամբողջ ծծմբաթթուն թափվել էր վրան: Երբ մոտեցա, հագուստը քայքայվել էր, հատակը նույնպես սպիտակել էր: Արագ-արագ հագուստները հանեցի, և… փա՜ռք մեր Աստծուն, մարմնի վրա անգամ հետք չկար: Աստծու սերը մեծ է մեր կյանքում:                                           

                                                                                                (Շենգավիթի տարածք)