Սովորեցնել մեխ մեխելով

Ոչ մի գեշ խօսք դուրս չգայ ձեր բերանիցը. բայց այն՝ որ բարի է՝ շինութեան համար հարկաւոր, որ շնորհք տայ լսողներին:                                                                                         

                                                                                       Եփեսացիս 4.29 Եփեսացիս 4.29

Ժամանակով ապրում էր պոռթկուն բնավորություն ունեցող մի երիտասարդ: Նրա հայրը շատ էր անհանգստանում որդու ապագայով և անդադար մտածում էր, թե ինչպես որդուն հասկացնի, որ հարաբերությունները շատ կարևոր են, և պոռթկուն բնավորությունը սանձելն այդ հարցում շատ կարևոր է: Երկար մտածելուց հետո նա իր մոտ կանչեց որդուն, տվեց մի պարկ մեխ և խնդրեց ամեն անգամ զսպ վածությունը կորցնելու դեպքում մեկ մեխ մեխել ցանկապատին: Որդին չհասկացավ հոր խնդրանքի իմաստը, բայց քանի որ հորը իմաստուն էր համարում, համաձայնեց: Առաջին օրն իսկ նա ցանկապատի վրա 37 մեխ մեխեց: Ամեն օր նա քիչ-քիչ սովորում էր իր պոռթկուն բնավորությունը սանձել և զսպվա ծություն սովորել: Եվ ահա, եկավ այն օրը, երբ նա կարողացավ զսպել իրեն: Նա շատ ուրախացավ այդ փաստի կապակցությամբ և շտապեց հոր մոտ՝ հայտնելու լավ լուրը: Հայրը նույնպես անչափ ուրա խացավ: Այս անգամ նա որդուն խնդրեց ամեն անգամ, զսպվածություն դրսևորելիս, ցանկապատի վրայից հանել մեկ մեխ: Թեև մեխերը շատ էին, բայց եկավ այն երջանիկ օրը, երբ բոլոր մեխերը դուրս հանվեցին ցանկապատի տախտակներից: Այս անգամ էլ որդին շտապեց ուրախացնել հորը: Հայրը շատ ուրախացավ, սակայն նա ցանկանում էր որդուն հասկացնել, որ զսպվածություն դրսևորելն ավելին է, քան ցանկապատի վրա մեխելը: Նա բռնեց որդու ձեռքը, տարավ ցանկապատի մոտ և ցույց տվեց բոլոր անց քերը, որ մնացել էին մեխերը հանելուց հետո:
– Որդի՛ս, այս ցանկապատն այլևս առաջվա նման չի լինի, այն կրում է քո պոռթկուն բնավորության հետքերը: 

Անզգույշ ասված բառերն իսկապես վերք են թողնում, որը հեշտ չի բուժվում: Ամեն անգամ բարկացած խոսելիս հիշի՛ր ցանկապատի մասին:

Բարի Լուր ամսաթերթ/ Մայիս, 2 0 1 3 թ. , N 5 (45