Ետ մի ՛ դարձիր

Կյանքի դժվարին պահերին տարբեր մտքեր են այցելում հավատացյալին, և նա ցանկանում է նահանջել, շրջվել ու ետ դառնալ, բայց եկե՛ք հիշենք, որ Քրիստոսը երբեք չէր նահանջում, իսկ մենք պետք է նմանվենք Նրան: 

Ասացվածք. «Դժվարություններից մի՛ նահանջիր, այլ գնա՛ դրանց ընդառաջ: Այդ դժվարությունները կարող են Աստծո պարգև լինել»: 

Պողոս առաքյալի կյանքում մեծ նեղություններն ու բազմազան դժվարությունները նրա կյանքի մշատական ուղեկիցներն էին: «…հրեաներից հինգ անգամ քառասունից մէկով պակաս ծեծ կերայ. երեք անգամ ձաղկուեցի. մէկ անգամ քարկոծուեցի. երեք անգամ նաւաբեկութեան ենթարկուեցի. մէկ ցերեկ եւ մէկ գիշեր ծովի անդունդներում տառապեցի։ Ճանապարհորդութիւնների ընթացքում շատ չարչարվեցի. վտանգներ՝ գետերից, վտանգներ՝ աւազակներից, վտանգներ՝ ազգակիցներից, վտանգներ՝ հեթանոսներից, վտանգներ՝ քաղաքում, վտանգներ՝ անապատում….» (Բ Կորնթ.11:23-29)։ 

Ուրիշ մըն ալ ըսաւ. «Տէ՛ր, ես քու ետեւեդ պիտի Ուրիշ մըն ալ ըսաւ. «Տէ՛ր, ես քու ետեւեդ պիտի գամ, բայց ինծի հրաման տուր, որ առաջ իմ տանս մէջ գամ, բայց ինծի հրաման տուր, որ առաջ իմ տանս մէջ եղողներուն հրաժարական ողջոյնս տամ»: Յիսուս եղողներուն հրաժարական ողջոյնս տամ»: Յիսուս ըսաւ անոր. «Ով որ ձեռքը մաճին վրայ կը դնէ ու ետին ըսաւ անոր. «Ով որ ձեռքը մաճին վրայ կը դնէ ու ետին կը նայի, Աստուծոյ թագաւորութեանը յարմար չէ» կը նայի, Աստուծոյ թագաւորութեանը յարմար չէ» (Ղուկաս 9:61-62)

Հիշենք Ղովտի կնոջը, որ ետ նայեց դեպի Սոդոմ, որտեղից դուրս էր եկել: «Տէրը երկնքից ծծումբ ու կրակ թափեց Սոդոմի ու Գոմորի վրայ, կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու երկրի ամբողջ բուսականութիւնը։ Ղովտի կինը ետ նայեց ու դարձաւ աղէ արձան» (Ծննդոց 19:24-26 )։

Տիրոջ պատվիրանները կատարելու և երկնքի թագավորությունը մտնելու համար պահանջվում են շատ նեղություններ, բայց ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Ինձ այնպէս է թվում, թէ այս ժամանակի չարչարանքները արժանի չեն բաղդատուելու գալիք փառքի հետ, որ յայտնուելու է մեզ» (Հռոմ.8:18): Տիրոջ պատվերից նահանջելու համար պատճառներ մի՛ փնտրեք, այլ փնտրեք Աստծո գործը կատարելու հնարավորություններ:

Առյուծը սովորաբար չի հարձակվում զոհի վրա, նա բարձր մռնչոցով խրտնեցնում է հոտը: Վախեցած կենդանիները ետ են շրջվում ու վազում իրական վտանգին ընդառաջ` այնտեղ, ուր դարանն է: Այդ դարանում նստած են էգ առյուծները: Նրանք հոտից ընտրում են ամենաթույլերին` ուշադիր հետևելով նրանց:

Սատանան մշտապես փնտրում է միջոցներ, որ դու նահանջես, ետ դառնաս և ընկնես նրա ծուղակը: «Բայց մենք ետ չենք քաշվիր, որ կորսվենք այլ կհավատանք, որ մեր հոգին փրկվի» (Եբր.10:39):

Սիրելի՛ հավատացյալներ, եկեք նայենք Հիսուսին և երբեք ետ չդառնանք:

Աստված կօգնի քեզ և ուժ կտա` կատարելու Իր տված պատվերները:

Թո՛ղ Աստված օրհնի մեզ, որ երբեք չնահանջենք

Սեպտեմբեր, 2009թ., N 4 ( 4 )