Եվ Տերը ըսավ Մովսեսին. «Մի՞թե տկար է Տիրոջ ձեռքը…» Թվոց 11:23

Առաքյալները միջոցներ չունեին, և Աստծո թագավորությունը քարոզելու էին գնում առանց պարկի ու առանց դրամի, ինչպես պատվիրեց նրանց Տերը. «Ճանապարհի համար ոչինչ մի՛ վերցրէք. ո՛չ գաւազան եւ ո՛չ պարկ, ո՛չ հաց եւ ո՛չ արծաթ դրամ. ոչ էլ կրկին հանդերձ»: Նրանք հավատում էին, որ Նա, ով իրենց կանչել է ծառայության, կհոգա նաև իրենց ապրուստի մասին: Նրանք վտանգում էին իրենց կյանքը, բայց Քրիստոսի համար շատ հոգիներ էին շահում, և այդ ժամանակ երկրի վրա գրեթե չկար մարդկանց հայտնի մի վայր, որտեղ չքարոզվեր Հիսուս Քրիստոսի անունը: Իսկ մենք, լինելով մեր հիանալի նախնիների զավակները, վախենում ենք վստահել Աստծուն: Շատ քրիստոնյաների «խելացի» ծրագրերը, կասկածը, զգուշությունը, հաշվարկը հաստատում են այն համոզմունքը, որ եկեղեցին այսօր կարծում է, թե Տիրոջ ձեռքը տկարացել է: Օ՜, Սիոն, բավական է հաշվես քո զորքը, քանի որ քո ուժը քո անուժությունն է, բավական է հաշվես քո հարստութունը, քանզի հաճախ քո հարստությունը ամփոփվում էր քո աղքատության մեջ և քո աղքատությունը` քո հարստության: Մի՛ մտածիր քո ավետաբերների կրթության կամ ճարտարախոսության մասին, չէ՞ որ հաճախ դրանք խանգարում են Հավիտենական Աստծուն: Ընդհակառակը, գործի՛ր` սրտի պարզությամբ հավատալով Նրա Ավետարանին և կտեսնես, թե պահու՞մ է արդյոք Նա Իր Խոսքը:

Սեպտեմբեր, 2009թ., N 4 ( 4 )