Հավատալ ու վստահել Աստծու Խոսքին

Սիրելինե՛ր, ուզում եմ միասին տեսնենք, թե ինչպես է լինում, որ Աստծուն հավատացողներից մեկը կարողանում է հավատարիմ մնալ Տիրոջը, իսկ մյուսը մնում է ճանա պարհի կեսին: Ինչո՞ւ մեկը մեղքի նկատ մամբ հաղթություն ունի, ազատ է, բայց մյուսն այդպես էլ մեղքի ճի րան ներից չի կարողանում ազատվել: Սատանան բոլորին էլ բերում է մտ քեր, պրոբլեմներ, հիվանդու թյուն ներ. մեկն անցնում է խոր ձորերով և ունի հաղթություն, իսկ մյուսը մեղքից բռնված տառապում է: Աստծու Խոսքը բոլորի համար է, բայց պրոբլեմը սա է՝ մեկն իր վիճակի մեջ Աստծու Խոսքը ամուր բռնում է, «Որով կը փրկուիք ալ, եթէ ամուր բռնէք այն խօսքը….» (Ա Կորնթ.15.2), իսկ մյուսի համար այդ նույն խոսքը լոկ գիտություն է: Աստծու Խոսքին հավատալն ու այն ամուր բռնելը այլ բան է, իսկ այն որպես գիտություն ընդունելը՝ այլ: Մարդու կյանքի փոփոխությունն սկսվում է Աստծու Խոսքին հավատալու պահից, ազատագրությունը կատարվում է ոչ թե գիտենալուց, այլ Աստծու Խոսքին հավատալուց, բժշկությունը կատարվում է հավատալուց, ոչ թե գիտենալուց, սատանայի գործերը քանդվում են հավատալուց, ոչ թե գիտենալուց: Աշխարհի նկատմամբ հայացքները փոխվում են հավա տալուց, ոչ թե գիտենալուց: Բոլորս էլ գիտենք, որ կյան քը, ճանապարհը Հիսուսն է, ու Աստծու Խոսքից բացի ուրիշ ճշմարտություն չկա: Սուրբ Հոգին ուզում է մեր հավատքը հաստատել Աստծու Խոսքի վրա: Բոլորս էլ մարդ ենք, ունենք դժվարություններ, պրոբլեմներ, բայց դուք համաձա՞յն եք, որ առաջ հոգևոր բժշկություն կատարվի: Թող առաջինը հավատքի բժշկություն լինի: Սիրելինե՛ր, եթե մեկը հավատում ու վստահում է Աստծու Խոսքին, նրա հետ կատարվում է հետևյալ խոսքը. «Քրիստոսի հետ խաչը ելայ. կենդանի եմ այսուհետև. բայց ոչ թէ ես, այլ իմ մէջ ապրում է Քրիստոս: Իսկ հիմա որ կենդանի եմ մարմնով, Աստ ծու Որդու հաւատո՛վ եմ ապրում, որ սիրեց ինձ և իրեն մահուան մատնեց ինձ համար» (Գաղ. 2.20): Սիրելինե՛ր, երբ եկել ենք հավատքի, մեր մարմնի օրենքները չեն փոխվել, այս մահկա նա ցու մարմինը չի դարձել հրեշ տակային մարմին, այլ մնացել է նույն՝ հոգուն հակառակ, մեղ քը սիրող ու ցանկացող մարմինը, բայց մենք մարմնով չենք ապրում: Հրաշքը սա է, որ հոգևոր մարդը թեպետ մարմ նի մեջ է, բայց ապրում է ոչ թե մարմ նով, այլ Աստծու Որդու հավատքով: Հոգևոր կյանքը «կարելիների» և «չի կարելիների» կյանք չէ: Եթե մենք «կարելիների» և «չի կարելիների» ցուցակ գրենք ու ամեն օր մեր ուշադրությունը ցուցակի վրա դարձնենք՝ քանի՞սն եմ կատարել, քանի՞սը՝ ոչ, դա կլինի տառապանք ու ոչ թե հոգևոր կյանք, իսկ հոգևոր կյանքը հավատքի կյանք է: 

Հավատա՛ ու վստահի՛ր, և պիտի ապրես, բժշկվես, ազատա գրվես, հաղթություն ունենաս մեղքի ու սատանայի նկատմամբ: Հավատա՛, որ Հիսուսի արյունը քեզ մաքրել է: Հիսուսն ասել է, որ մարդ ապրում է ոչ միայն հացով, այլև Աստծու բերանից ելած խոսքով: Հավատքով ապրել՝ նշանակում է ապրել Աստծու Խոսքով, իսկ Աստծու Խոսքով ապրել՝ նշանակում է Աստծու Խոսքին հավատալ և այդ խոսքը պահել: Սուրբ Հոգին ուզում է մեզ սրան հասցնել: Սիրելինե՛ր, եկեք տեսնենք, թե ինչ է նշանակում հավատքով ապրել: Փիլիպեցիս 3.7-8 խոսքերում գրված է հետևյալը. «Բայց ինչ որ ինձ համար շահ էր, այն վնաս համարեցի Քրիստոսի համար: Եւ ամէն բան, արդարև, վնաս եմ համարում մեր Տէր Յիսուս Քրիստոսի գերազանց գիտութեան համար: Նրա համար ամէն ինչից զրկուեցի, և այդ բոլորը աղբ եմ համարում, որպէսզի շահեմ Քրիստոսին»: Եթե մի բան ինձ պետք է զատի Քրիստոսից, ես դա վնաս եմ համարում: Ի՞նչ է նշանակում ամեն ինչից զրկվել, այսինքն՝ թողնել աշխարհիկ կյանքը, շահը, փառքը և այլն: Հայաստանում ապաշխարած մի անձնավորություն, որ աշխարհիկ կյանքում մեծ փառք էր ունեցել, պատմում էր, թե ինչեր, ինչքան մեծ բաներ է թողել: Վերջում մի եղբայր ասաց՝ մի խոսքով, մի դույլ աղբ տարել թափել ես, մինչդեռ այնպես ես պատմում, ասես կյանք ես թողել: Եթե դու մի բան թողել ես աշխարհում և ափսոսում ես, ուրեմն օրենք ես կատարել, աղոթի՛ր, որ Աստծու Խոսքը լինի քո կյանքը, որպեսզի հավատքով մերժես մեղքի աշխարհը: Երբ հավատում ես Աստծու ասածին, աշխարհը քեզ համար դառնում է աղբ: Ուզում եմ վկայել իմ կյանքից: Ես ապաշխարել եմ պատանի հասակում: Հիշում եմ, որ երբ երիտասարդ էի`քսան տարեկանն անց, արդեն հոգով ու ջրով մկրտված, արտաքին կյանքով աշխարհի մեջ չէի, բայց զգում էի, որ ներսս շատ է սիրում աշխարհը: Ես ուզում էի ազատվել աշխարհասիրությունից, բայց հնար չկար: Ես հոգևոր կյանքում շատ տխուր էի, Հիսուսին չէի կարողանում մոտենալ, որովհետև զգում էի՝ անարժան եմ, բայց աշխարհ էլ չէի կարող գնալ, որովհետև աշխարհը թողել էի: Ես հայտնվել էի երկու քարերի արանքում. ո՛չ աշխարհի կյանքով էի ապրում, ո՛չ էլ հոգևոր: Այս դատարկությունն ամենասարսափելի տառապանքն է, և ես հիշում եմ, թե Սուրբ Հոգին ինչպես բժշկեց ինձ: Մեր եղբայրներից մեկի երեխան մահացել էր, գնացել էի թաղման: Տխուր միջավայրում էի գտնվում ու ես էլ էի շատ տխուր: Աստված խոսեց իմ սրտի հետ, ինձ երեք հարց տվեց: Ասաց. «Հավատո՞ւմ ես, որ Աստված քեզ սիրում է»: Ես գիտեի պատասխանը, ասացի՝ «Այո՛, Տեր»: Հետո ասաց. «Դու հավատո՞ւմ ես, որ Աստծու կամքը քո նկատմամբ միայն բարի է: Եթե քեզ Աստված ասել է՝ այս ջուրը մի՛ խմիր, սատանան ցույց է տալու, որ Աստված քեզ զրկեց: Բայց Սուրբ Հոգին ասում է, որ Աստված քեզ այնքան է սիրում, այնքան բարի է քո նկատմամբ, որ ասել է՝ այդ ջուրը մի՛ խմիր: Սատանան ասում է, թե՝ եթե Աստված քեզ սիրում է, ինչո՞ւ է արգելել»: Երրորդ հարցը. «Դու հավատո՞ւմ ես, որ ճշմարտությունը ոչ թե դու ես, քո ասածը, այլ՝ Աստծու Խոսքը»: «Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ Արդար լինես քո խօսքերում և յաղթես, երբ դատում են քեզ» (Հռովմ. 3.4):

Այդ հարցերից հետո, երբ ես գլուխս բարձրացրի ու նայեցի աշխարհի կյանքին, ամբողջ աշխարհի կյանքն իմ աչքին աղբ թվաց: Ես տեսա, որ ոչ թե զրկված եմ, այլ փրկված, ասացի՝ Տե՛ր, ների՛ր իմ անհավատությունը, և ոչ միայն ներիր, այլև բժշկի՛ր և իմ հավատքը հաստատի՛ր Քո Խոսքի վրա: Ամո՛ւր բռնիր Աստծու Խոսքը: Ամեն օր սատանան կարող է աշխարհի գայթակղությունները դնել քո առաջ, ու դու ոչ մի ուժով չես կարող մեղքին հաղթել: Հաղթել կարող ես միայն Աստծու Խոս քին հավատալով ու վստա հելով: «Որով հետև ամօթ չեմ համարում աւե տա րանելը, քանի որ այն Աստծու զօրու թիւնն է՝ ի փրկութիւն բոլոր հաւատացեալների. նախ՝ հրեայի, ապա և՝ հեթանոսի» (Հռովմ. 1.16): Ավետարանը հավատացողի համար զորություն է, իսկ անհավատի համար՝ հիմարություն: Բայց հաճախ Աստծու զավակները գլուխները կախում են, ամաչում են խոստովանել, որ իրենք Ավետարանին են հավատում. սա անհավատության արդյունք է: Մենք պետք է հավատանք, որ աշխարհը մերժելով՝ ոչ թե զրկվել ենք ինչոր լավ բանից, այլ մերժել ենք այն որպես աղբ: Մենք պետք է հավատանք, որ կյանքը Աստծու Խոսքով ապրելն է: Հավատքի մարդիկ ազատ են, և այդ ազատությունը ցանկու թյունների ազատությունը չէ, այլ՝ մեղքից ազատ լինելը: Մարմնի օրենքները չեն փոխ վել, բայց մարմինը մեզ վրա այլևս իշխանություն չունի: Մարմինը մերժած մարդն ապրում է երկնքից իջած կյանքով և փառավորում է Հիսուսի անունը, այդպիսի մարդու հոգու ուրախությունը Հիսուսն է, հոգևոր կյանքը: Շատերը կան, որ 20-30 տարի է ապաշխարել են, բայց նրանց մեջ ոչ մի փոփոխություն չկա, հոգևոր պատերազմների մեջ են ու չգիտեն, թե ինչպիսին կլինի իրենց վերջը: Սիրելի՛ հոգի, եթե այս վիճակի մեջ ես, բայց քո ընտրությունը Հիսուսն է, դու Հիսուսին «այո» ես ասել, իսկ քո ցանկություններին՝ «ոչ», ուրեմն Սուրբ Հոգու օծությունը քեզ վրա է, և այդ Հոգին իր թևերով գրկել է քեզ: Հիշե՛ք անառակ որդուն. երբ նա տուն վերադարձավ, հայրը նրան չնա խատեց, այլ սիրով իր գիրկն առավ: Եթե դու նման վիճակում ես, բայց քո ընտությունը Հիսուսն է, եթե դու այդպիսի մեկն ես, իմացի՛ր, որ հոր գրկում ես հենց հիմա: Աշխարհը անառակ որդուն չէր տվել սեր, հարազա տություն, աշխարհում նա շատ դռներ էր թակել, բայց հարազատություն չէր գտել: Հարազատությունը հոր գրկում է: Եթե մենք մարմնավոր բժշկության կարիք ունենք, դարձյալ առաջինը հոգևորը խնդրենք՝ Աստծու թագավորությունն ու Նրա արդարությունը: Երբ կատարվում է հոգևոր բժշկությունը, դրան հետևում է նաև մարմնավոր բժշկությունը: Աղոթենք, որ մաքրվենք անհավատության աղբից ու բացվի ջրի ճանապարհը, որպեսզի Սուրբ Հոգու ջրերը ոռոգեն մեզ: Ամեն:

Վրեժ Սաֆոյան

Հունիս, 2013թ., N 6 (46)