Ասոր համար կ’ըսեմ ձեզի. ինչ բան որ աղoթքով կը խնդրէք, հաւատացէք թէ պիտի առնէք եւ պիտի ըլլայ ձեզի: ՄԱՐԿՈՍ 11:24

Տե՛ր Աստված, Դու մեզ հզոր զենք ես տվել, իսկ մենք թույլ ենք տվել, որ այն ժան գոտվի: Մենք թույլ ենք տվել, որ այդ հզոր ուժը անտարբերության մատնվի, և այն նիրհել է: Մի՞թե սեփական մարմնի հանդեպ հանցագործություն չի լինի, եթե մարդուն տան աչք, բայց նա չցանկանա այն բացել, կամ տան ձեռքեր, բայց նա չցանկա ա դրանք բարձրացնել…

Տե՛ր, Դու արևին լույս ես տվել, և այն փայլում է այդ լույսով, աստղերին էլ ես տվել լույս, և նրանք առկայծում են, Դու տվել ես քամուն ուժ, և նա փչում է:

Տե՛ր, Դու Քո զավակներին տվել ես մի պարգև, որն այս ամենից առավել է, բայց նրանք չեն օգտվում այդ պարգևից: Նրանք գրեթե մոռացել են, որ կարող են օգտվել այդպիսի ուժից և շատ հազվադեպ են օգտագործում այն, բայց չէ՞ որ այդ զենքը կարող է հազարավոր մարդկանց օրհնության առիթ հանդիսանալ:

Հռոմեական կայսր Կոնստանտինը տեսել էր, որ հին ժամանակների ոսկեդրամների վրա կայսրը պատ կերված է հաղթական դիրքով կանգնած: Իսկ նա, հակառակը, հրամայեց, որ դրա մի վրա իրեն պատկերեն ծնկած. «Հենց ա՛յս ճանապարհով եմ ես հաղթանակի հասել»: Մենք երբեք հաղթանակ չենք տանի հենց այն պատճառով, որ չենք աղոթում: Վերադարձի՛ր Աստծուն և խոստովանի՛ր Նրան, որ թեև ունեիր այդ զենքը, բայց պատերազ մի օրը փախուստի դիմեցիր:

Եկե՛ք Աստծուն և խոստովանեք ձեր պարտությունը: Եթե հոգիները չեն գալիս ապաշխարության, դա ոչ թե այն պատճառով է, որ Աստված չի կարող փրկել, այլ`որովհետև դուք չեք պայքարում մեռնող մեղավորների դարձի գալու համար այնպես, ինչպես բժիշկն է ծննդաբերության ժամանակ պայքարում ծնվող փոքրիկի կյանքի համար:

Չարլզ Սպերջեն

Մայիս, 2009թ., N 1(1)