Մենք իզուր չենք տառապել…

Հայրս մահացել էր երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ես 3 տարեկան էի: Մայրս միայ նակ մե ծաց նում էր 7 երե խա: Աստ ծո հանդեպ հավատքը ստացել ենք դեռ մանկությունից, հավատացյալները մեր խրճիթում էին հավաքվում ծառայության: Դպրոց միայն մեկ տարի եմ գնացել, որովհետև ոչ կոշիկ ունեի, ոչ էլ`հագուստ: Սովորում էի ինքնուրույն, անգիր էի անում հոգևոր բանաստեղծությունները, որ արտասանեի հավաքույթի ժամանակ: Դեռահաս տարիքում Աստված ինձ մկրտեց Սուրբ Հոգով: Երբ սկսվեցին հետապնդումները, մենք հավաքվում էինք աղոթելու անտառում:
Բայց Հիսուսի ծննդյան և հարության տոներին բոլորը գիշերը հավաքվում էին մեր խրճիթում, երգում և աղոթում էին ցածր ձայնով: Այդ ժամանակ իշխանության ներկայացուցիչներն այրեցին մեր խրճիթը, որպեսզի հավաքվելու տեղ չունենանք: Կրակից չկարողացանք հանել նույնիսկ տան իրերն ու մեր հագուստնե րը: Մնացինք նրանով, ինչով հասցրել էինք փախչել տնից: Երեք տարի մեր մեծ ընտանիքն ապրում էր հավատացյալների տանը: Այդ տարիների ընթացքում, Աստծո օգնությամբ, կարողացանք մեզ համար տանիք ստեղծել, բայց քնում էինք դատարկ տախտակների վրա:
1952թ. հունվարյան մի օր, երբ ես տանը մենակ էի, խուզարկության նպատակով զինված ոստիկաններ եկան: Գտան Աստվածաշունչը: Դա նրանց համար բավարար էր, որպեսզի ինձ ձերբակալեին, և ինձ տարան Ռովենսկի բանտ: Տարան մի բանտախուց, որտեղ ոչ պառկելու տեղ կար, ոչ՝ նստելու: Բանտի վառարանները վառում էին շաբաթը մեկ անգամ: Տաքանալ կարող էինք միայն բաղնիքում, ուր մեզ տանում էին 10 օրը մեկ անգամ: Տալիս էին օրը մեկ անգամ 300գր. սև հաց, մի շերեփ սուպ, մի քանի գդալ ձավարի շիլա: Քննիչները սկզբում շատ բարեհամբույր հարցնում էին ինձ, թե որտեղ են հավաքվում հավատացյալները, ով է սկսում քարոզել, մկրտվա՞ծ եմ արդյոք Սուրբ Հոգով և այլն: Ես պատասխանեցի, որ չգիտեմ, թե որտեղից են գալիս եղբայրները, ինչպես են նրանց անունները: Մի երիտասարդ քննիչ ինձ տարավ լավ կահավորված մի նոր բնակարան. 

– Դու երիտասարդ և գեղեցիկ աղջիկ ես, ընդամենը 18 տարեկան: Հրաժարվի՛ր Աստծուց, և այս բնակարանը մերը կլինի…
– Այդ տունն այսօր կա, վաղը կարող է քանդվել,- պատասխանեցի ես,

– Աստված ինձ համար ամենա լավ բնակարանն է պատրաստել հավիտենական կյանքում:
– Իսկ դու փեսացու ունեցե՞լ ես,- հարցրեց քննիչը:
– Եղել է և կա՛,- պատասխանեցի ես:
– Նա քեզ կլքի, որովհետև դու բանտից դուրս կգաս հիվանդ ու ծերացած, և ոչ ոքի պետք չես լինի, եթե, իհարկե, ողջ մնաս:
– Ո՛չ,- առարկեցի ես,- իմ ընկերը և փեսացուն երբեք ինձ չի թողնի, եթե ես Նրան հավատարիմ մնամ:
– Իսկ ի՞նչ է քո փեսացուի անունը:
– Հիսուս Քրիստոս:
– Դու քանի՞ դասարան ես ավարտել:
– Մեկ:
– Չի կարող պատահել:
– Նայեք իմ քննչական գործը և կհամոզվեք: Ինձ ուրիշ քննիչներ էլ հարցաքննեցին.
– Դա ճի՞շտ է, որ ձեր ուսմունքը երկիրը վառելու է:

– Այո՛:
– Սովետական իշխանությո՞ւնն էլ:
– Այո՛:
– Իսկ դուք կփրկվե՞ք:
– Այո՛, մենք Հիսուս Քրիստոսի հետ կլինենք երկնքում:

Քննիչը բացեց Աստվածաշունչը և կարդաց.
«…Եվ այդ թա գա վո րու թյուն նե րի օրե րում Երկ նային Աստ վա ծը կա րա րի մի թա գա վո րու թյուն, որը չի կործանվի դարեդար, և այդ թագավորությունը չի փոխանցվի ուրիշ ազգի, Նա կքանդի և կկործանի բոլոր թագավորությունները, բայց Ինքը հավիտյանկան կանգուն կմնա…»:
Իսկ հետո հարցրեց.
– Քո կարծիքով ի՞նչ թագավորության մասին է խոսքը:
– Մարգարե Դանիելը ասում է Աստծո Որդու` Հիսուս Քրիստոսի հավիտենական թագավորության մասին:
Քննիչը երկար լռությունից հետո նայեց ինձ ու ասաց.
– Ձեր հավատքը շատ է վախեցնում մեզ… Եթե դու մարդասպան լինեիր, մենք կարող էինք քեզ ներել և բաց թողնել, բայց այդ ամուր հավատքի համար մենք չենք կարող ներել քեզ: Նա ամբողջ ուժով բռունցքով խփեց սեղանին և բղավեց.
-Դուք, սնահավատնե՛ր, հայրենիքի դավաճաննե՛ր, Ամերիկայի լրտեսնե՛ր, ձեզ բոլորիդ պետք է գնդակահարել: Մենք կուղարկենք քեզ այնտեղ, որտեղ սպիտակ արջի նստավայրն է:
– Ես Աստծուն չեմ դավաճանի, իսկ սպիտակ արջերից չեմ վախենում, ինչպես Դանիելը չվախեցավ առյուծներից: Երեք օր ինձ պահեցին մենախցում, որտեղ շատ ցուրտ էր, տալիս էին միայն հաց և ջուր: Ես ուրախանում էի, որ ճշմարիտ հավատքի համար էի տանջվում,փառք էի տալիս Աստծուն և սաղմոս երգում:
Քննությունը տևեց երեք ամիս: Որպեսզի ինձ կոտրեին` հարցաքննում էին ամբողջ գիշեր, իսկ ցերեկը չէին թողնում` քնեի: Իսկ ես ուրախանում էի, որ գոնե քննի չի սենյակում կարողանում էի տաքանալ: Ես հրաժարվեցի ստորագրել արձանագրությունը, վերցրեցին մատնահետքերս և կցեցին գործին: Հրաժեշտ տալիս քննիչը գովասանքի խոսքեր ասաց.
– Դու լավ դիմացար, մենք քեզ հարգում ենք, որովհետև ամեն ինչ տարար և դավաճան չդարձար: 

Միայն փակ դատավարության ժամանակ ես հանդիպեցի մեր եկեղեցու եղբայներ Մինո Կուզմովիչ Բակունցին, Ալեքսեյ Տիխոնովիչ Օմալկովիցին, քույրեր` Նիկա Անդրեևնա Կորենեցին, Աննա Ալեքսանդրովնա Բուլենկոյին, որոնց նույնպես դատում էին: Յուրաքանչյուրիս դատապարտեցին 10 տարվա ազատազրկման` խիստ ռեժիմային ճամբարում, որոշվեց ու նեցվածքի բռնագրավում և շարունա կական աքսոր`5 տարով: Ես բռնագրավելու ոչինչ չունեի, իսկ եղբայրներից և քույրերից բռնագրավեցին կովերին և խոզերին:
Մեզ տարան պառկելու հարմարություն ունեցող բանտախուց, որը մեզ համար շատ «ճոխ» էր: Հետո ինձ տարան Կիևի բանտ, որտեղ խցում ինձ հետ 150 հոգի էին: Ես բոլորին վկայում էի Հիսուսի մասին: Հետո ինձ տարան Լենինգրադի բանտ, այնտեղից էլ` հյուսիս: Սկզբում մենք չգիտեինք` ուր ենք ընկել: Պատուհանից մի այն տեսնում էինք անվերջանալի գիշեր: Բանտարկյալները` նախկին միանձնուհիները, պատմեցին մեզ, որ այստեղ 9 ամիս գիշեր է և ձմեռ, իսկ 3 ամիս` ցերեկ և ամառ: Քանի որ ես հրաժարվեցի աշխատել կիրակի օրերը, պասին և Ծննդյան տոնին, ինձ թողեցին առանց ուտելիքի և առանց նամակների: Այդ օրերին ես ապրում էի աղոթքներով: Իսկ աշխատանքը շատ ծանր էր` 25 կմ երկարությամբ խորանում էինք անտառի մեջ, կտրում և տեղափոխում էինք ծանր գերաններ, հետո հոգնած և սոված նորից ետ էինք գալիս: Մեկ անգամ չէ, որ ես ցրտահարվել եմ: Մի անգամ մեզ հանդիպակաց բերում էին բանտարկյալներ` տղամարդկանց ճամբարից: Չնայած նրան, որ ես հագել էի տղամարդու հագուստ և դրել գլխարկ, ինձ ճանաչեց Անտոն եղբայրը` Մալուշկա գյուղից: Նա հասցրեց  ինձ պատմել, թե էլ ում են մեր գյուղից բանտ նստեցրել: Անմոռանալի էր նաև հանդիպումը Գրիշա Չմիլյով եղբոր հետ: Բայց ինչպե՜ս ուրախացա, երբ Վիկտոր Բելիխն ինձ թաքուն գրություն փոխանցեց: Հետո Բելիխ եղբայրը ինձ տվեց 5 ռուբլի` մեծ կարողություն ինձ համար:

Երբ գործերն անտառում վերջացան, մեզ տարան երկաթգծի վրա աշխատելու: Փորում էինք հողը և քարշ էինք տալիս փայտա կոճեր, ծանր պողպատե ռելսեր: Հոգնածությունից և սովից ընկնում էինք, որովհետև մեզ օրական 300գ հաց էին տալիս և ջրիկ ճաշ: Չնայած դժվարություններին` մենք հավատացյալ քույրերով հավաքվում էինք աղոթելու: Կարդում էինք Աստծո Խոսքը, որ եղբայրներն էին փոխանցել մեզ: Դա մանրտառերով արտագրված ձեռագիր էր` Նոր Կտակարանից: Ճամբարում շատ կանայք մեր վկայությամբ ապաշխարեցին, և մեր թիվը հասավ 40-ի: Աստված շատերին մկրտեց Սուրբ Հոգով: Դարձի եկավ ևս մի կին` վիրաբույժ, ազգությամբ գերմանուհի, որին դատապարտել էին 25 տարվա ազատազրկման` իբրև հայրենիքի դավաճանի: Երբ ձյունը սկսեց հալվել, մեզ կիսաճտքավոր կոշիկներ տվեցին: Բայց ծառահատարանում մենք մինչև ծնկները թաղվում էինք ձյան մեջ, այդ պատճառով մեր ոտքերը միշտ թաց էին և սկսեցին փտել: Այդ ժամանակ վերքեր էին բացվում, որոնց պատճառով մեզ տալիս էին 3 օրվա հանգիստ, իսկ հետո նորից քշում էին աշխատելու: Ավելի ուշ մեզ սկսեին կծոտել մոծակները, ստիպված եղանք աշխատել միայն մոծակապաշտպան ցանց հագած: Կարճ ամռանից հետո նորից սկսվեց դաժան ձմեռը: Ես հիվան դացա թոքերի բորբոքումով ու պառկեցի: Ռենտգենը ցույց տվեց, որ իմ թոքերը սևացել են: Բանտի խղճուկ, սուղ դեղահաբերը չօգնեցին, և ինձ ուղարկեցին մեռնելու հաշմանդամների ճամբարում: Օրերով ինձ պահում էին չջեռուցվող բարաքում և երբ համոզվեցին, որ ես լիովին թուլացա, նվազեցի, տեղափոխեցին ընդհանուր բարաք: Ես հետաքրքրվեցի և իմացա, որ այդ տեղ ապրողների մեջ հավատացյալ չկար: Ուրիշ բարաքից եկավ մի կին և հարցրեց.
– Ձեր մեջ կա՞ մեկը Աբրահամի ընտանիքից:
– Կա՛,- ուրախ պատասխանեցի ես: Մենք հարազատների նման գրկախառնվեցինք և համբուրվեցինք: Այդ կնոջը Սիբիր էին աքսորել Վրաստանից: Նա ինձ հյուրասիրեց համեղ կարկանդակով, որը ծանրոցով էր ստացել: Ինձ տեղափոխեցին 8-րդ հիվանդանոցային բարաք, որը ոչնչով չէր տարբերվում մյուս բարաքներից, իսկ իմ առողջական վիճակը գնալով ավելի էր վատանում: Ես անընդհատ աղոթում էի Աստծուն, խնդրում էի, որ Նա ինձ Իր մոտ տանի: Աստված Սուրբ Հոգու միջոցով պատասխանեց, որ ինձ դեռ երկար տանջանքների, ծուռումուռ, փշերով ու մացառներով պատած, դժվար ճանապարհ է սպասվում, որ պետք է անցնեմ ևս մեկ փորձություն, ու դրանից հետո միայն ինձ ազատ կարձակեն:
Հետո ընտրեցին մեզ, տեղավորեցին քնադարակներով բեռնատար վագոնների մեջ, որոնք չէին տաքացվում: Մեր շնչառությունից սառած պատերը ծածկվեցին եղյամով: Իմ բուշլատն ու վալինկաները սառել կպել էին պատին: Մենք գրեթե անգիտակից վիճակում էինք: Մեզ տարան Ղազախստան` բանջարեղեն մշակելու: Այստեղ նամակների քանակը չէր սահմանափակվում: Եվ ես եղբայր Բելիխից նամակ ստացա, նրան Աստված հայտնել էր իմ գտնվելու վայրը: Հետո նա ինձ ծանրոց ուղարկեց` սերուցքային կարագ: Ես այդ ժամանակ պառկած էի հիվանդանոցում և այդ «հարստությունը» կիսեցի իմ հավատացյալ քույրերի հետ: Այստեղ էլ էինք մենք հավաքվում` աղոթելու, մեզ այցելում էին Կարագանդայի եղբայրներն ու քույրերը: Աստված հայտնեց, որ կգա այնպիսի մի ժամանակ, որ հավատացյալները լիարժեք ազատ կլինեն: Մեզ համար դժվար էր դրան հավատալը: Բայց այդպես էլ եղավ: Աննա Բուլեյկոյի հետ վերադարձա Ուկրաինա` իմ հարազատ Տիննոե գյուղը: Ինձ կանչեցին Սարնի շրջկենտրոն, և հենց այն աշխատակիցը, որը հետապնդում էր մեր եկեղեցուն, ասաց.
– Աղոթո՞ւմ ես Աստծուն:
– Աղոթում եմ և կաղոթե՛մ:
– Նորից բանտ կնստեցնենք:
– Նստեցրեք, ես Աստծո հետ ինձ այնտեղ էլ եմ լավ զգում:
– Ես էլ կուզեի այդպիսի հավատք ունենալ,- ասաց երիտասարդ քննիչը:
– Հանձնեք ձեր կուսակցական տոմսը, զղջացեք և սկսեք քրիստոնեական կյանք:
– Եթե ես դա անեմ` ինձ անմիջապես 25 տարով կդատեն:
– Պատիժը կկրեք և հետո հավիտ յան Հիսուսի հետ կլինեք:
Նա ժպ տաց և ասաց.
– Ինչ պես որ հավատքով հաստատ մնացիք, այդպես էլ շարունակեցեք: Ձեր հավատքը ճշմարիտ է:
Ավետարանի հավատքի քրիստոնյաների մեջ եղան այնպիսիք, որ չտառապեցին հավատքի համար, նրանք նահանջեցին` կատարելով աթեիստական իշխանության պահանջները: Նրանցից շատերն ինձ ասում էին, որ ես իզուր եմ լուռ տառապել բանտում: Այդպիսիներին ես պատասխանում էի Հիսուսի խոսքերով, որ տանջանքով կարող եք մտնել երկնքի թագավորությունը, որ Նրան հալածել են, մեզ էլ են հալածելու, Իր անվան համար շատերին ատելի կլինենք: Եվ ինձ ընդդիմացողները ոչ մի բանով չէին կարողանում հակառակել Սուրբ Գրքին:

Մայիս, 2009թ., N 1 (1) / ”Слово христианина” N 2 (2007 г.)