Մի՛ հպարտացեք ձեր կարողություններով

Սիրելինե՛ր, շատ հաճախ մենք որոշումներ ենք կայացնում, ծրագրեր ենք մշակում մեր հետագա աշխատանքի, հոգևոր գործու նեության ու տարբեր հարցերի վերա բերյալ և ակնկալում ենք, որ հաջողություն կունենանք: Եթե ուզում ենք հաջողություն ունենալ, նախ՝ պետք է մեր միտքը նորոգված լինի և Աստ ծու առջև խոնարհություն ունենանք: Սակայն մենք երբեմն չենք մտածում, որ ամեն բանի հաջողությունը կախված է Աստծու կամքից: Երբեմն մեզ թվում է, թե հաջողությունն անչափ մոտ է, ու դրան խանգարող որևէ կասկածելի բան չկա, սակայն վերջին վայրկյանին ամեն ինչ փոխվում է, և մեր ծրագրերը մնում են օդում կախված: Հիշենք Ղուկասի 12-ում հարուստ մարդու մասին առակը: Այնտեղ խոսվում է մի մարդու մասին, որի արտերն առատ բերք տվին: Այդ մարդը մտածում էր, թե ինչ անի, քանի որ բերքը դնելու տեղ չուներ: Ուստի մտածեց. «Այս անեմ. քանդեմ իմ ամբարները ու ավելի մե ծերը շինեմ և բոլոր բերք ու բարիք ները հավաքեմ ու իմ անձիս ասեմ. «Ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես, հանգի՛ստ արա, կե՛ր, խմի՛ր եւ ու րա՛խ եղիր»։ Աստված նրան ասաց. «Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»։ Այս անմիտ հարուստը հպարտացավ իր սրտում ու հաշվի չառավ Աստծու կամքը: Արդյունքում նրա ուրա խությունը փոխ վեց տխրության: Շատ հավատացյալներ, չգիտենա լով Աստծու կամքը և հաշվի չառնելով այն, իրենց տները դրել են գրավի տակ, բանկից փող վերցրել՝ առուտուր անելու և դրամ վաստակելու նպատակով: Սակայն նրանք հաջողություն չեն ունեցել ու կորցրել են ամեն բան՝ թե՛ դրամը և թե՛ տունը՝ մնա լով անտուն: Հավատացյալներից ոմանք էլ իրենց ունեցած գումարը տվել են մեկ ուրիշին, որպեսզի նա այդ գումարը «գործի մեջ» դնի, և երկուսն էլ շահույթ ստանան:

Սակայն նրանց այդ ցանկությունը չի իրականացել, որի պատճառով եր բեմնի բարեկամները դարձել են թշնամիներ՝ մեղադրելով մեկը մյուսին: Այդ կապակցությամբ Հակոբոսառաք յալն ասում է. «Հիմա մտիկ ը րեք դուք, որ կըսեք՝ այսօր կամ վաղը գնանք այսինչ քաղաքը, մեկ տարի մնանք այնտեղ, առևտուր անենք ու վաստակենք»։ Այսպես եք ասում դուք, որ ոչինչ չգիտեք վաղվա մասին, որովհետև ի՞նչ է ձեր կյանքը. հիրավի մի մշուշ է այն, որ մի պահ երևում է և ապա անհետանում։ Մինչ դեռ դուք ասելու էք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը»։ Բայց հիմա ձեր ամբարտավանությունով պարծենում եք։ Այսպիսի ամեն պարծանք չարու թյուն է (Հակ.4:13-15): Այստեղ Հակոբոսը չի ասում, որ չի կարելի որևէ բան ծրագրել: Ո՛չ: Իհարկե, մենք պետք է մտածենք, ծրագ րենք ու փնտրենք վերի բաները՝ Քրիստոսի հետ հարություն առածի պես, մեր հայացքը հառելով Աստծու խոստումներին: Հողագործը ծրագրեր է կազմում ապագա բերքի սպասումով: Պողոս առաքյալը ծրագրում էր, թե ուր գնա և ինչքան մնա: Սա կայն ծրագրելիս միշտ պետք է սրտանց ասենք. «Եթե Տերը կամենա ու ապրենք ու այս կամ այն բանը անենք» (Հակ.4:15): Քանի որ մեր ամբողջ կյանքն Աստծու ձեռքերում է, մենք չենք կարող ասել, թե ինչ կպատահի վաղը: Ամեն ինչ անորոշ է առանց Տիրոջ: Մեր կյանքը հիրավի մի մշուշի նման է, որ մի պահ երևում է և հետո անհետանում: Ուստի պետք է վստահենք ոչ թե մեր ծրագրերին, այլ միայն Աստծուն: Միայն Նա է անփոփոխ: Այո՛, մենք պետք է ծրագրենք՝ տնկենք, սերմ ցանենք, ջրենք, բայց Աստված է աճեցնողը ու բերք տվողը. «Ուստի ոչ տնկողը մի բան է ու ոչ էլ ջուր տվողը, հապա Աստված է, որ աճեցնում է» (Ա Կորնթ. 3:7): Այո՛, մենք պետք է նախատեսենք և գոր ծենք, բայց Աստված է հաջողություն տվողը՝ ըստ Իր կամքի, ուստի միայն Նրան պիտի վստահենք: Մենք չպետք է պար ծենանք մեր ունակությամբ և կարո ղությունով. մեր պարծանքը պետք է Աստված լինի: Եթե մեզ ենք վերա գրում Նրան պատ կանող գովա սան քը, մեղք ենք գործում Նրա դեմ: Իսկ եթե Աստծու գործը վերագրում ենք մեզ և պարծենում, շատ ավելի մեծ մեղք ենք գործում: Գործք. 18:21-ում կարդում ենք, որ երբ Պողոս առաք յալը հրաժեշտ տվեց Եփեսոսի երեցներին, ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Իսկ խոսելով Ասիայում պա տահած նեղության մա սին` ա սում է. «Մենք մեր անձի վրա կրեցինք մահվան վճիռը, որ պեսզի մենք չապավինենք մեր ան ձին, այլ՝ Աստծուն, որ հարություն է տալիս մեռելներին» (Բ Կորնթ. 1:8,9): 

Մամիկոն Ղազարյան 

Հոկտեմբեր, 2016., N 9 (82)