ՓՐԿՈՒԹՅԱՆ ՍԱՂԱՎԱՐՏԸ

Եւ վերցրե՛ք փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծո Խոսքն է։

Եփեսացիս 6.17 Եփեսացիս 6.17

Երբեք ոչ ոք առանց զինվելու չի գնում պատերազմ, մանավանդ, եթե թշնամին լավ զինված է: Թշնամին ուզում է, որ մենք անզեն պատերազմենք, իսկ երբ մենք զինված ենք լինում, նա, տեսնելով մեր զենքերի փայլը, վախենում է ու սարսափում: Մենք բոլորս հոգևոր պատե րազմի մեջ ենք: Թշնամու հետ պա տե րազմելու համար հարկավոր է լավ զինված լինել: Եփեսացիս 6.13-18-ում խոսվում է քրիստոնյայի տար բեր զենքերի մասին: Աստծու Խոս քով փորձենք հասկանալ այդ զենքերից մեկի՝ փրկության սաղավարտի էությունը: Քրիստոնյաներից շատերը չունեն այդ կարևոր զենքը: Սաղավարտը դնում են գլխին՝ հարվածից պաշտ պան վելու համար: Հոգևոր իմաստով սաղավարտը պաշտպանում է մար դու միտքը, որպես զի սատանան չկա րողանա նրա մեջ ամրացնել իր սա տա նա յական մտքերն ու խոր հուրդ ները: Երբ երիտասարդ էի, մոտոցիկլետ վարելիս մի մեքենա հարվածեց ինձ: Ընկա գետնին և ուշաթափ վեցի: Երբ ուշ քի եկա, մի վարորդ ասաց. «Եթե սաղավարտը գլխիդ չլիներ, կմահանայիր»: Հոգևոր կյանքի ընթացքում նույնպես վթարներ են տեղի ունենում: Դրանք կարող են լինել շատ անսպասելի, մեզ համար անհասկանալի պատճառներով: Երբ վթարի պատճառը չենք հասկանում, անորոշությունից տխրում ենք և տրտմում՝ մտածելով, թե որտեղ էն պատճառը: Այժմ ուզում ենք հասկանալ, թե փրկության սաղավարտը որպես զենք մեր գլխին դրվա՞ծ է, թե՞ ոչ: Փորձենք ստուգել Աստծու Խոսքով: Օրենքի վարդապետության մեջ չկա «փրկված լինել» հասկացու թյունը, որովհետև օրենքը շատ հոդվածներ ունի, ու դրանցից նույնիսկ
մեկը խախտելու դեպքում մարդն օրինազանց է համարվում: Այսօր՝ Շնորհքի ժամանակաշրջանում, հա – կա ռակորդն ուզում է մեզ շեղել, և կարևոր չէ՝ ա՞ջ, թե՞ ձախ: Օրինակ՝ եթե մեկը մեղ քից հրաժարվում է ու
պար տություն կրելով ընկնում, հակա ռա կորդը միտք է տալիս, թե՝ դու փրկված չես, իսկ մյուսին, եթե մեղք է գործում, միտք է տալիս ու ասում, թե՝ դու փրկված ես, ու տարբեր կերպ արդարացնում է մեղքերը: Այսինքն՝ մարդու իրական վիճակի ճիշտ հակառակն է ասում: Ի՞նչ է նշանակում փրկություն: Եթե մարդը հեռու է Աստծուց, և նրա հոգում չկա Աստծու ներկայությունը, այդ վիճակը նման է դժոխքի, ու եթե նա այդ վիճակով մահանա, չի փրկվի: Հաճախ մայրն իր երեխային ասում է. «Արի՛ ինձ մոտ», իսկ երեխան մերժում է՝ ասելով. «Չեմ գալիս, ես քեզնից խռովել եմ»: Երբ անցնում է այդ պահը, երեխան գնում է մոր
մոտ, ընկնում նրա գիրկն ու լացում: Եթե երեխան սեր չի վայելում, չի կարող սիրել: Երեխան չարություն է անում, թե ոչ՝ դա կապ չունի մորը մերժելու հետ: Երբ երեխան այդ պահին չի ուզում մոր մոտ գնալ, դա չի նշանակում, թե նա մերժում է մորը. նա մորը չի մերժում, նա կախված է մորից ու առանց ծնողի չի կարող ապրել: Խաչի վրայի ավազակը շատ չարություններ էր արել, բայց վեր ջին պահին ընդունեց Հիսուսին: Աստծու Խոսքն ասում է, որ փրկու թյունը ձրի է, ու եթե ուզում ես փրկվել, եթե «ուզում եմ փրկվել» նախադասու թյունը կեղծ չէ, ու քո հոգու կարիքն ու ուրախությունը Աստծու ներկայու թյունն է, ուրեմն փրկված ես: Փրկված մարդու համար Աստված ոչ միայն զորություն է, այլև Ճանապարհ, Ճշմարտություն ևԿյանք: Փրկվածի ցանկությունն է մշտա պես վայելել Քրիստոսի ներկայությունն ու ապրել Նրա հետ: Երեխան պետք է հասկանա, որ իր ծնողը ուրիշներից պաշտպանվելու կամ իր կարիքները հոգալու միջոց չէ միայն, նա պետք է հասկանա, որ ինքն ունի իր ծնողի սիրո կարիքը: Եթե իմ հոգու կարիքն Աստծու ներկայությունն է, ես չեմ հա վատա, թե իմ հոգու սնունդն աշ խար հի փառքն է: 

Եվ դա նշանակում է, որ իմ ներսում, հոգու աշխարհում հեղաշրջում է եղել, ու եթե ուզում եմ փրկվել, ուրեմն փրկված եմ: Մեր հոգու աշխարհում այդ հեղաշրջումն Աստծու Շնորհքի գործն է: Երբ իմ հոգևոր կյանքում վթար է տեղի ունենում, սատանան ասում է. «Դու փրկված չես, այսպիսի վարմունք ունեցողը փրկություն չունի»: Ինչո՞ւ հրեաները չհասան Քանանի երկիր: Պողոս առաքյալն ասում է. «Իրենց անհավատության պատճառով»: Նրանց բոլոր արարքների հիմքում ընկած էր անհավատությունը: Նրանք հավատում էին, որ Աստված կա, բայց Աստծուն ասում էին. «Դու մեզ ատելու պատճառով մեզ հանեցիր Եգիպտոսի երկրից, որպեսզի մեզ ոչնչացնես»: Պողոս առաքյալն ասում է. «Իսկ մենք, որ հավատացինք, մտնում ենք հանգստի մեջ» (Եբր. 4.3): Հիսուսն ասում է. «Ով որ ինձ գա, Ես նրան երբեք դուրս պիտի չհանեմ» (Հովհ. 6.37): Աստծու սերը չհասկացողը և Աստծուն չգնացողը չի կարող փրկվել, նա կգնա դժոխք: Սատանան քեզ կասի. «Դու, որքան էլ որ ուզես, չես կարող Հիսուսի հետ լինել, որովհետև կատարել ես այս կամ այն արարքները, ու երբ Տերը գա, քեզ կդատի, ու դու դժոխք կգնաս»: Եթե նրան հաջողվի քո մտքի մեջ մտցնել այս կասկածը, դա կառաջացնի վթար, որը կտանի մահվան: Սակայն եթե փրկության սաղավարտը դնես գլխիդ, ցանկացած վթարի դեպ քում կփրկվես, քանի որ կա մավոր չես հրաժարվում Աստծուց: Սատանան քեզ շեղելու համար միտք է տալիս, որպեսզի կաս կածես Աստծու սիրո վրա, բայց եթե փրկության սաղավարտը գլխիդ դրված լինի, այդ մտքերը չեն կարողանա բուն դնել քո գլխի մեջ ու քեզ շեղել Աստծու ճանապարհից:

6a7b4d7e52547de1fd7508d869e894df

 Աստված այն պես սիրեց աշխարհը, որ Իր Որդուն տվեց քո փրկության համար, Իր Որդու խաչով գնեց քեզ, որպեսզի դու վստահ համոզված լինես, որ այդ խաչով փրկված ես: «Որովհետև մեղ քի վարձը մահ է, բայց Աստծո պար գևը հավիտենական կյանք է՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 6.23): Փրկությունը ձրի պարգև է: Հիսուսի վրա եղած հավատքով մեր փրկությունը նույնքան ապահովված է, որքան բոլոր սուրբերինը՝ երկն քում: 

Հրայր Ամիրբեկյան

Բարի Լուր /ամսաթերթ/ Սեպտեմբեր, 2013թ., N 8 (48)