«Տերը օրեօր փրկվածներ կավելացներ եկեղեցիին» Գործք առաքելոց 2:47

Այն ժամանակ հավատացյալները չէին ջանում միայն երկինք մտնել, այլ Տիրոջ Շնորհքի, աշակերտների
նվիրվածության ու սիրո շնորհիվ փրկվածների թիվն օրեցօր ավելանում էր, ինչպես գրված է. «Եվ Տէրը օրէցօր փրկուածներին նրանց թուի վրայ աւելացնում էր» (Գործք առաքելոց 2:47): Այդ փրկված հոգիներն անմիջապես միանում էին Երուսաղեմում գտնվող Աստծու Եկեղեցուն: 

Կարող եմ վստահորեն ասել, որ նրանք նույնիսկ այդ ժամանակ կարող էին սխալներ գտնել եկեղեցու մեջ,
եթե ցանկանային քննադատել եկեղեցին: Բայց այդ նորահավատները զգում էին, որ Երուսաղեմում գտնվող հավատացյալների ժողովը հանդիսանում է Աստծո Եկեղեցի, և այդ պատճառով էլ նրանք միանում էին եկեղեցուն: Եթե դու սպասում ես կատարյալ համայնքի, ապա ստիպված կլինես սպասել այնքան ժամանակ, մինչև գնաս երկինք: Բայց նույնիսկ եթե երկրի վրա գտնես կատարյալ համայնք, ապա այն, ամենայն հավանականությամբ, չի ընդունի քեզ իր շարքերում, քանի որ դու ինքդ կատարյալ չես: Գտի՛ր այնպիսի հավատացյալների, ովքեր ամենից շատ են համապատասխանում Ավետարանին, պահում են Ավետարանի ճշմարտությունը իրենց կյանքում ու վարդապետության մեջ և ամենաշատն են նման Նոր Կտակարանի եկեղեցուն: Միացի՛ր նրանց և օրհնություն կստանաս: Եթե դու սիրում ես Ուսուցչին, սիրիր նաև ծառայողներին, եթե դու սիրում ես Զորքերի Տիրոջը, ապա ընդգրկվիր Նրա այն զորաբանակի մեջ, որը, քո կարծիքով, առավել շատ է Ուսուցչի խոսքերին հարում, հետևում ու պահում դրանք: Վերը հիշված խոսքում ասվում է, որ Տերը եկեղեցում փրկվածներ էր ավելացնում: Ցավոք, այսօր Եկեղեցում ավելի շատ ավելանում են որոշակի անձանց անունները, և ոչ թե իրենք: Նրանք ավելացնում են եկեղեցու թվաքանակը, բայց չեն հզորացնում եկեղեցու ուժը: 

Եկեղեցին նման է ծառի: Եթե դուք ցանկանաք ծառին մի ճյուղ պատվաստել, ապա չեք կարող վերցնել մեռած ճյուղը և կապել այն ծառին: Ոչ, պետք է ամրացնել կենդանի ճյուղը կենդանի բնին` կենդանի ժապավենով: Իսկական եկեղեցին կենդանի օրգանիզմ է, և միայն այնպիսի կանայք ու տղամարդիկ են պիտանի պատվաստման, ում կենդանացրել է Աստծու Հոգին:

Բարի Լուր N 4 ( 4 ), սեպտեմբեր 2009թ.