ԽՐԱՏԱՆԻ

Ճամբայ կա, որ մարդուն շիտակ կերեւա,
բայց անոր վախճանը մահվան ճամփան է:
Առակաց 14:12

***
Ճշմարտութիւնը ծախու առ ու զանիկա մի՛
ծախեր, նմանապէս իմաստութիւնը, խրատն ու
հանճարը:
Առակաց 23:23

Հարուստ ըլլալու մի՛ աշխատիր, քո
խորհուրդէդ ետ կեցիր:
Առակաց 23:4

***
Որդեա՛կ իմ, Տիրոջմէն ու թագաւորեն
վախցիր ու խռովարար մարդոց հետ մի
խառնվիր:
Առակաց 24:21

Սերն ու երկյուղը քեզ բնավորություն դարձրու, որ խաբեությամբ չտանջվես:

***

Որքան զուրկ ես մնում, չարչարվում, նեղվում ու համբերում ես, քեզ համար անապական գանձ ես պատրաստում երկնքում, իսկ եթե տրտնջում ու նեղսրտում ես, իզուր ես աշխատում` անվարձ կմնաս:

***

Գոտեպնդվի՛ր Քրիստոսի չարչարանքներով եւ նրա համար համբերի՛ր, որ վայելես անանց բարությունները: 

***

Աստված ինչ շնորհներ որ տալիս է քեզ, կարիքավորների պետքերի համար ծառայեցրու, որ շնորհներն աղբյուրի պես առատանան, եւ դու փառավորվես: 

***

Մարմնասեր կրոնավորը նման է խոզի, ծովացած մեղքերից կխեղդվի:

***

Կեղծավոր կրոնավորը սատանայի քող է. իր տակ պահելով սատանային` մարմնի աղտեղու թյունն է ծածկում եւ նկարատեսք դիմակներով խաբում է տեսնողներին: Սրանք գայլեր են գառան մորթով, որոնց Քրիստոսն սպառնաց անհավատների հետ դատել: 

***

Մանուկ կրոնավորը, եթե ծերերի հսկողության տակ չէ, դյուրին որս է սատանայի համար: 

***

Շատ մանկահասակ կրոնավորին մի՛ հայտնիր քո գաղտնիքները, որովհետեւ (դա) նրա համար մահ է: 

***

Զվարճասեր կրոնավորը գերգեսացի դեւ է: 

***

Մի՛ սիրիր ու տելիքների եւ ըմպելիքների հագուրդը, եթե ոչ մարմինդ կդարձնես պոռնկության քաղաք ու սատանայի ամրոց:

***

Գինին բազմաթիվ ախտեր է բորբոքում եւԱստծու երկյուղը հալածում: 

***

Ոչ ոքի մի՛ տրտմեցնիր ու ոչոքից մի՛ տրտմիր: 

***

Սխալված աշակերտի վրա մի՛ բարկանա, որովհետեւ հիվանդն իր կամքով չի հիվանդանում: 

***

Առանձին հանդիմանելն է աստվածասիրություն: 

***

Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա: 

***

Պճնասեր կրոնավորը դեւերի հյուրընկալ է: 

***

Եթե Աստծու համար ես հալածվում, վախ մի՛ ունենա:

______________________________________________________________________________________________

ԵԶՆԻԿ ԿՈՂԲԱՑԻ, ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ

5-րդ դար

Մայիս, 2009թ., N 1(1)